Տաթևիկ Ադումյանի և եղբոր ջերմ գրկախառնությունը
Սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը առանձնանում է հայկական շոու-բիզնեսում իր՝ ոճի յուրահատուկ ընկալմամբ ու մշտապես փորձարկումներ անելու պատրաստակամությամբ: Նա թերևս առաջիններից էր, ով վարսերին վարդագույն երանգ հաղորդեց ու փորձեց աֆրիկյան հյուսքերը, որոնք պարզապես գրավեցին հայ աղջիկների սրտերը:
Տաթևիկն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է եղբոր հետ։ Կադրում դերասանուհին ու եղբայրը ջերմ գրկախառնված են։ Հրապարակմանը կից Տաթևիկը շնորհավորելով եղբոր ծննդյան օրը գրել է․ «Այսօր ինձ համար ամենաթանկ մարդկանցից մեկն է ծնվել։ Սպոս, ծնունդդ շնորհավոր։ Առողջ եղիր, հասիր հնարավոր ամենամեծ հաջողություններին, ես միշտ կողքիդ կլինեմ... PS: Այս նկարում այն օրն է, երբ հայրենասեր եղբայրը սեփական կամքով որոշեց վերադառնալ Հայաստան։ Աշխատանքի վայրում էի, երբ հանկարծ Սպոս հայտնվեց»։