Նյու Յորքում կորոնավիրուսով վարակվածները մահանում են յուրաքանչյուր 17 րոպե ընդմիջումով․Daily Mail
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների քանակը գերազանցել է 100 հազարը: Ըստ Daily Mail-ի՝ Նյու Յորքում վարակվածները սկսել են մահանալ յուրաքանչյուր 17 րոպեի ընթացքում:
Նշվում է, որ շտապօգնության կանչերը կտրուկ աճել են 40 տոկոսով։ Շտապօգնության բաժանմունքը օրական ստանում է մինչև 6,5 հազար զանգ: Զանգերի աննախադեպ հոսքի պատճառով մինչև 170 մարդ ստիպված են մնալ սպասման գծում:
Նյու Յորքի ԱԻ ծառայության ներկայացուցիչները հորդորել են քաղաքացիներին շտապօգնություն կանչել միայն արտակարգ իրավիճակներում, օրինակ՝ սրտի կամ թոքերի հետ կապված խնդիրների դպեքւոմ: «Խնդրում ենք թույլ տալ, որ ծառայությունները օգնեն նրանց, ովքեր դրա կարիքը ունեն: Զանգահարեք 911 միայն այն դեպքում, եթե ձեզ շտապ օգնություն է անհրաժեշտ», – դիմել են նրանք քաղաքի բնակիչներին:
Նյու Յորքի հանրային հիվանդանոցի բժիշկ Սթիվ Քասապիդիսը քաղաքում կատարվածը համեմատել է դժոխքի հետ:
Նրա խոսքով՝ բժիշկները վարակվելու ժամանակ չունեն: «Հիվանդները բերվում են, միացվում են սարքերին, հետո նրանք մահանում են, և շրջանակը կրկնվում է: Հիվանդները բերվում և բերվում են», – նկարագրել է նա:
Քաղաքի բուժաշխատողները բողոքում են անձնական պաշտպանիչ միջոցների (բժշկական դիմակներ և հագուստներ) պակասությունից: Քաղաքային իշխանությունները և հիվանդանոցի պատասխանատուները հերքում են այդ խնդիրը: