Մեղմ շպար, խորհրդավոր հայացք․ Լուիզա Ներսիսյանի հրապուրիչ կերպարը
Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հրապուրիչ ու քնքուշ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Լուիզան կրում է ամառային սպորտային շապիկ։ Նա արձակել է վարսերը, նախընտրել է քնքուշ ու նուրբ շպար։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․ «Երեւան 2020 հունվար։ Կորոնավիրուսից առաջ։ Սալոն վայր, որտեղ մազեր էինք հարդարում»։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին շքեղ կերպարում էր։ Նա մոխրագույն բլուզ էր կրում, սև պիջակ։ Լուիզա Ներսիսյանը հավաքել էր մազերը, գեղեցիկ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները։