Սիրահարված, տուգանված, շիկահեր… ինչո՞վ են այս շաբաթ կիսվել հայ հայտնիները (ֆոտո)
Այս օրերին, երբ բոլորս մնացել ենք տանը, ավելի շատ ժամանակ ենք անցկացնում ընտանիքի անդամների հետ և փորձում զբաղեցնել մեզ ինչով կարող ենք: Իհարկե, ժամանցի ամանետարածված տարբերակը ինստագրամյան ու ֆեյսբուքյան հրապարակումներն ու շփումներն են: Ի դեպ, կարանտինը մտերմացրել է ոչ միայն ընտանիքի անդամներին, այլև հայտնիներին ու երկրպագուներին, որոնք այս ընթացքում ավելի շատ ուղիղ հեռարձակումներ են իրականացնում իրենց հետեւորդներին զբաղեցնելու համար:
Իհարկե, ակտիվացել են նաև առանձին հրապարակումները. հայտնիները շարունակում են կիսվել արխիվային կամ նոր ֆոտոշարքերով, սիրելիների հետ լուսանկարներով և տանը հետաքրքիր ժամանակ անցկացնելու իրենց տարբերակով:
Լուսինե Թովմասյանը շարունակում է իր ժամանակի մեծ մասը տրամադրել երեխաներին: Նա դստեր և որդու հետ լուսանկարներ է տեղադրում համացանցում, իսկ օրերս մասնակցեց նաև Նազենի Հովհաննիսյանի «Ինստամերկ» ինստագրամյան ուղիղ հեռարձակմանը:
Երգչուհի Մարտան վերջին շրջանում ևս ժամանակի մեծ մասը նվիրում է որդուն՝ Նեոին, որն այս շաբաթ դարձել է 3 ամսեկան: Այդ առիթով ոճային մայրիկը ոչ պակաս ոճային որդու նոր լուսանկարն է հրապարակել ու շնորհավորել նրան:
Սննդաբան Լիլիթ Բասյանն էլ ջերմ լուսանկար է հրապարակել մայրիկի հետ:
Ռուսաստանաբնակ հայ երգչուհի Իջինը հետևորդներին ներկայացել է նոր կերպարով: Հրապարակած լուսանկարներում սեքսուալ գեղեցկուհին շիկահեր է:
Առողջ եղեք, ուշադիր և մի մոռացեք պահպանել արտակարգ դրության բոլոր կանոնները: