«Rammstein»-ի մենակատար Թիլ Լինդեմանի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել
Գերմանական Rammstein խմբի ֆրոնտմեն Թիլ Լինդեմանի կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է ցույց տվել։ Այս մասին հայտնում է Deutche Welle-ին՝ հղում կատարելով խմբի Facebook-յան էջին։
Նախօրեին երաժիշտը հոսպիտալացվել էր բժշկի հանձնարարականի համաձայն եւ գիշերն անցկացրել Բեռլինի հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, ասված է հաղորդագրության մեջ: Արդեն մարտի 27-ի երեկոյան Լինդեմանին տեղափոխել են այդ բաժանմունքից՝ կապված նրա վիճակի բարելավման հետ։
Այն մասին, որ երաժիշտը բարդություններ է ունեցել կորոնավիրուսային վարակից հետո, մարտի 27-ին գրել է Bild պարբերականը։ Որոշ ժամանակ անց նա հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ Թիլ Լինդեմանի մոտ թոքաբորբ է։