Բիլ Գեյթսն ԱՄՆ իշխանություններին կոչ է անում փակել ամբողջ երկիրը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում
Microsoft-ի հիմնադիր եւ նախկին ղեկավար, Բիլ եւ Մելիենդա Գեյթսերի հիմնադրամի համահիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է կարճ ժամանակահատվածով փակի ամբողջ երկիրը` կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար, հայտնում է CNN-ը:
Ըստ Գեյթսի` այն նահանգներում, որոնք ավելի վաղ փակ էին վեց շաբաթով, եւ այժմ արդեն բացվել են, կորոնավիրուսով վարակման դեպքերը շատ քիչ են:
Նա հավելել է, որ առանձին պետությունների փակումը չի աշխատի, եւ վարակումների եւ մահվան թիվը կշարունակի աճել:
Ըստ Reuters-ի տվյալների՝ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն այժմ ավելի քան 100 000 է, որից 1 600-ը հիվանդների մահվան են հանգեցրել: