Կորոնավիրուսի վարակման 43 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 372-ի
Հայաստանում մարտի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 329 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ մարտի 28-ին հաստատվել է կորոնավիրուսի 372 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 2172 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 343 անձ:
Ապաքինվել է 28 անձ: Մեկ պացիենտ մահացել է: