Ես իսկապես ցավ եմ ապրում, որ այդ մարդը հայտնվեց մեր թիմում. Անի Սամսոնյանը՝ Արման Բաբաջանյանի մասին
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի ընկերներ, գործընկերներ, քաղաքացիներ,
ես ցանկանում եմ ներողություն խնդրել բոլորիցդ, որ 2018 թվականին Լուսավոր Հայաստան Կուսակցության Կառավարման խորհրդում հավանության եմ արժանացրել Արման Բաբաջանյանին մեր նախընտրական ցուցակում ընդգրկելու համար:
Ես իսկապես ցավ եմ ապրում, որ այդ մարդը հայտնվեց մեր թիմում և մեղավորություն եմ զգում, որ հայտնվեց պառլամենտում:
Հուսամ կհասկանաք: Շնորհակալ եմ»։