ԱՄՆ-ի տնտեսությունը խորը ռեցեսիայի մեջ է հայտնվել, որը նման է Մեծ դեպրեսիային. WP
ԱՄՆ-ի տնտեսությունը խորը ռեցեսիայի մեջ է հայտնվել, որը նման է Մեծ դեպրեսիային: Այս մասին ասվում է The Washington Post-ում հրապարակված հոդվածում:
Պարբերականը ԱՄՆ-ի ներկայիս վիճակը համեմատում է անցած դարի ճգնաժամի հետ, երբ դադարեցվեցին մի շարք ձեռնարկությունների աշխատանքները, զանգվածային ազատումներ եղան, ինչը հանգեցրեց փոքր ու խոշոր ընկերությունների ֆինանսական կորուստների եւ սնանկության:
The Washington Post-ը նշում է, որ ԱՄՆ իշխանությունները «ստիպված են եղել դադարեցնել տնտեսության գրեթե կեսն ու աշխատող բնակչության մեծ մասին համոզել մնալ տանը՝ շատ կյանքեր փրկելու համար», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Շատ ձեռնարկություններ աշխատանքից ազատել են իրենց աշխատակիցներին, ինչը երկրում գործազրկության ռեկորդային աճի է հանգեցրել: Ընդ որում, շատ գործատուներ կրճատում են իրենց աշխատակիցների աշխատավարձերը: Պարբերականի կարծիքով՝ այս պահին բաց է մնում հարցը, թե որքան կշարունակվի ճգնաժամը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մասնակիորեն վերսկսել մասնավոր սեկտորի աշխատանքը մինչև ապրիլի 12-ը, սակայն տնտեսագետներն ու առողջապահության ոլորտի փորձագետները մտավախություն ունեն, որ դա կարող է մահվան թվի աճի և ռեցեսիայի խորացման հասնել: