Բոն Ջովին թողարկել է արքայազն Հարիի հետ ձայնագրված երգը
Ջոն Բոն Ջովին համացանցում տեղադրել է «Unbroken» նոր սինգլը, որը ձայնագրվել է արքայազն Հարիի հետ փետրվարի վերջին, հաղորդում է NME-ն: Abbey Road հայտնի ստուդիայում երգի ձայնագրման աշխատանքներն բացի Սասեքսի դքսից, մասնակցել է Invictus Games Choir երգչախումբը:
Ստեղծագործությունը նախատեսված է Invictus Games հիմնադրամի համար, որն աջակցում է նախկին հաշմանդամություն ունեցող զինվորականների բուժմանն ու վերականգնմանը։
«Հնարավորություն կա դրական առումով խոսել զինծառայողների հետ մարտական սպիների մասին։ Նրանցից ոմանք ապրում են հետտրավմատիկ ցնցումներ, մյուսները տառապում են դեպրեսիայից, բայց դա նրանց ուժն է: Նրանք կարող են լինել դեսպաններ եւ դերային մոդելներ, որոնք մեզ բոլորիս անհրաժեշտ են», – նշել է 35-ամյա արքայազն Հարրին՝ պատմելով իր ներդրման մասին: