Ուկրաինայի հյուպատոսությունը հրաժարվել է Maruv-ին օգնել Ռուաստանից մեկնել հայրենիք. Instagram
Ուկրաինացի երգչուհի Maruv-ը չի կարողանում Ռուսաստանից hայրենիք մեկնել, քանի որ ուկրաինական հյուպատոսությունը հրաժարվում է օգնել նրան։ Այդ մասին երգչուհին պատմել է Instagram-ի իր էջում։
«Ընկերներ, ես պարզապես հսկայական շոկ եմ ապրում։ Ես զանգահարել եմ ուկրաինական հյուպատոսություն, որպեսզի ինձ բացատրեն՝ ինչպես հասնել տուն, ինչպես հայտնվել այնտեղ, ինչ տարբերակներ կան։ Եվ դա պարզապես ամենավերջացած, ամենաանգետ հյուպատոսություն է, որը կարող է լինել։ Օպերատոր աղջիկը պարզապես հոգեկան հիմար է. երկրորդ անգամ, երբ կրկին զանգարահում եմ՝ ճշտելու տեղեկատվությունը, նա պարզապես կախում է։ Նույնիսկ չեն պատասխանում։ Չեն կարող նորմալ բացատրել։ Երբ ասում ես. «Ես օբյեկտիվ պատճառներով չէի կարող ավելի շուտ մեկնել եւ տուն հասնել, ասացեք՝ ինչպես դա նաել», նրանք պարզապես սերտած արտահայտություն են ասում. «Նա, ով ցանկանում էր դուրս գալ, արդեն դուրս է եկել»»,- հայտարարել է Maruv-ը։
Maruv-ին ամից շատ շոկի է ենթարկել դիվանագիտական ներկայացուցչության վերաբերմունքը սեփական քաղաքացիներին։ Նրա կարծիքով՝ «այդպես չեն վարվում»։
«Մյուս երկրներում կանգնած են իրենց քաղաքացիների կողքին, իսկ մերում պարզապես ոտքերն են սրբում նրանց վրա։ Ավելին՝ դա նման է Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի, որոնք այժմ գտնվում են Ռուսաստանում։ Ես նույնպիսի անձնագիր ունեմ, ինչպիսին դուք։ Նույնպիսի իրավունքներ ինձ համար երաշխավորված են Սահմանադրությամբ»,- հայտարարել է աստղը։