«Rammstein»-ի մենակատար Թիլ Լինդեմանը կորոնավիրուսով հոսպիտալացված է. Bild
Գերմանական Bild պարբերականը հայտնել է, որ «Rammstein»-ի մենակատար Թիլ Լինդեմանին հոսպիտալացրել են Բեռլինի հիվանդանոցներից մեկը։
57-ամյա երաժիշտն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է։ Նշվում է, որ արտիստը շատ բարձր ջերմություն ունի։
Մանրամասներն առայժմ չեն հաղորդվում։