Կորոնավիրուսի պատճառով պետական միասնական քննությունների ժամկետը հետաձգվել է. ՌԴ լուսավորության նախարարություն
Ռուսաստանի լուսավորության նախարարությունը որոշում է ընդունել պետական միասնական քննությունների հիմնական ժամկետը հետաձգելու մասին, քննությունները կսկսվեն հունիսի 8-ից, ՏԱՍՍ-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից:
Մամուլի ծառայությունից նաեւ հավելել են, որ հետաձգվում են նաև հիմնական պետական քննությունների ժամկետները, 9-րդ դասարանների շրջանավարտների քննությունները կսկսվեն հունիսի 9-ից:
«Ռուսաստանի կրթության տեսչությունը հիմա շտկում է քննությունների ժամանակացույցը և այն ու համապատասխան մեթոդական բոլոր հանձնարարականները տարածաշրջանների համար կհրապարակի մոտ ժամանակում»,- պարզաբանել են մամուլի ծառայությունից: