Իրանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 32 332 և մահվան 2378 դեպք. վերջին տվյալները
Մարտի 27-ի դրությամբ Իրանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն աճել է մինչեւ 32 332, մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 2926 նոր դեպք: Այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանպուրը, հայտնում է Mehr-ը:
Առողջացել է 11 133 հիվանդ: Անցած 24 ժամվա ընթացքում COVID-19-ից մահացել է 144 մարդ, ինչը հետեւանքով Իրանում կորոնավիրուսից զոհերի ընդհանուր թիվը հասել է 2 378-ի, հայտնել է նա:
Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով` ներկայումս 2 893 հիվանդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: