Զինծառայողները նախապես հայտնել են իրենց համաձայնությունը նկարահանվելու տեսանյութում. ՊՆ խոսնակի պարզաբանումը
Քանի որ մեկուսացված (ընդգծեմ` ոչ վարակակիր) զինծառայողների անձնական տվյալները հանրայնացնելու մտահոգություններ են հնչում, ապա նպատակահարմար եմ գտնում պարզաբանելու, որ զինծառայողները նախապես հայտնել են իրենց համաձայնությունը նկարահանվելու տեսանյութում եւ իրենց խոսքը հղելու հանրությանը: Աս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Քանի որ մեկուսացված (ընդգծեմ` ոչ վարակակիր) զինծառայողների անձնական տվյալները հանրայնացնելու մտահոգություններ են հնչում, ապա նպատակահարմար եմ գտնում պարզաբանելու, որ զինծառայողները նախապես հայտնել են իրենց համաձայնությունը նկարահանվելու տեսանյութում եւ իրենց խոսքը հղելու հանրությանը: Մեկուսացված զինծառայողների տրամադրությունը բարձր է, որեւէ խնդիր չունեն, նրանք պաշտպանության նախարարության մշտական հոգածության ներքո են»,- գրել է նա: