Ռոման Բերեզովսկին՝ Խոակին Կապարոսի հետ ծանոթության և հավաքականի մարզչական շտաբում ընդգրկվելու հնարավորության մասին
Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ, Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսել է հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ ծանոթության և նրա մարզչական շտաբում ընդգրկվելու հնարավորության մասին:
ՖՈւՏԲՈԼ VS ԿՈՐՈՆԱՎԻՐՈւՍ
«Մարտի 15-ից մարզումային ակտիվ գործընթացը դադարեցված է: Ֆիզիկական պատրաստության մարզիչի հետ անհատական մարզումային ծրագրեր ենք կազմել ֆուտբոլիստների համար: Ցանկանում ենք, որ տղաներն այս ընթացքում որքանով, որ դա հնարավոր է, պահպանեն մարզավիճակը»:
ԿԱՊԱՐՈՍԻ ՀԵՏ ԾԱՆՈԹՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Ես հասցրել եմ ծանոթանալ Խոակին Կապարոսի հետ, մենք շփում ենք ունեցել: Իսպանացի մասնագետը շատ հաճելի տպավորություն թողեց: Նման հսկայական փորձ ունեցող մարդը, միանշանակ, մեծ օգուտ կտա հավաքականին:
Կարևորն այն է, որ Կապարոսը հնարավորինս շուտ ծանոթանա ֆուտբոլիստների հետ և սկսի աշխատանքը, որն այս պահին հնարավոր չէ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ ՍՐՏՈւՄ
«Ես առաջարկ եմ ստացել շարունակել աշխատանքս Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում: Ուրախ կլինեմ օգնել հավաքականին` ցանկացած կարգավիճակով»: