Թելման Իսմայիլովի որդին մեկնաբանել է հոր և Մոնիկա Բելուչիի սիրավեպի մասին ասեկոսեները
Աստղային ամենագեղեցիկ զույգերից մեկը վերջերս զարմացրեց ամբողջ աշխարհի իր միլիոնավոր երկրպագուներին. լուրն այն մասին, որ Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելն ամուսնալուծվում են 14 տարվա ամուսնությունից հետո, հնչեց ինչպես ամպրոպը պարզ երկնքում: Տխուր լուրը հաղորդեց 48-ամյա դերասանուհու պաշտոնական ներկայացուցիչը: Այս սենսացիոն նորությանը հետևեց մեկ ուրիշը. դերասանուհին ամուսնուց հեռացել է Չերքեզյան շուկայի նախկին սեփականատիրոջ` Թելման Իսմայիլովի մոտ:
Բելուչիի և Կասելի բաժանման վերաբերյալ հաղորդագրություններից հետո արագընթաց կերպով սկսեցին երևան գալ ցնցող մանրամասներ: Որոշ պարբերականներ հայտնում էին, որ Մոնիկան նախընտրել է Չերքիզյան շուկայի նախկին սեփականանատիրոջը` 56-ամյա Թելման Իսմայիլովին: Բելուչիի և Իսմայիլովի սիրավեպի վերաբերյալ ասեկոսեներին ի պատասխան` մեկնաբանություն է տվել ադրբեջանցի միլիարդատիրոջ տղան` Սարհանը. «Իհարկե, դա ճիշտ չէ: Ինչպե՞ս մենք արձագանքեցինք: Մենք այդպիսի ասեկոսեներին արդեն ուշադրություն չենք դարձնում: Հայրս նույնպես հանգիստ վերաբերվեց: Ծիծաղեցինք և վե'րջ»,- պատմել է Սարհանը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին:
Չերքիզյան շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովը Ռուսաստանի ամենահարուստ ձեռնարկատերերից է: Նրան է պատկանում АСТ" ընկերությունների խումբը: