Քանյե Ուեսթն անկեղծորեն պատմել է Թրամփի և հոգեկան խնդիրների մասին
Քանյե Ուեսթը հայտնվել է WSJ ամսագրի շապիկին և անկեղծ հարցազրույց տվել՝ բացատրելով, թե ինչու է աջակցում Թրամփի քաղաքականությանը, որին մշտապես քննադատում է հայտնիների մեծ մասը:
«Ես սեւ տղա եմ MAGA (Make America Great Again. – պահպանված է հեղինակի խմբ.) կարմիր գլխարկով։ Միայն պատկերացրեք։ Նույնկերպ ինձ զգում էի մինչև հայտնի դառնալը, երբ ես ռեստորան էի մտնում մարդիկ նայում էին այնպես, ասես ես պատրաստվում էի ինչ-որ բան գողանալ։ «Ահա քո տեղը, Քանյեն, պետք չէ հագուստ թողարկել։ Ահա քո տեղը, դու սևամորթ ես, ուրեմն դու դեմոկրատ ես»։ Բոլորը մարդկանց իրենց տեղն են դնում։ Որքան շատ գումար ունեք, այնքան բարձրանում ես: Իսկ հետո նայում ես վերեւից եւ ի՞նչ ես տեսնում։ Վախ»։
Ընդ որում, Քանյեն կարծում է, որ իր ամբիցիոզության մասին լուրերը խիստ չափազանցված են։
«Ինձ դուր չի գալիս «հավակնոտ» բառը։ Ես պարզապես Քանյե Ուեսթն եմ։ Դա իմ ունակություններից ցած է։ Ես պարզապես անում եմ։ Նայեք իմ աչքերին՝ նրանց մեջ ոչ մի կաթիլ վախ չկա»։
Ռեփերը նաև պատմել է, թե ինչ է տեղի ունեցել նրա հետ չորս տարի առաջ, երբ նա չեղյալ է հայտարարել համերգային շրջագայությունը եւ նյարդային ցնցումների պատճառով հայտնվել է հիվանդանոցում։
«Ես անցել եմ «Դեդպուլի» փուլը։ Գիտե՞ք այս ֆիլմը։ Ես ունեի իրական նյարդային ցնցում, քանի որ փորձում էի հավաքել բոլոր կտորները»։