«Ինչքան լավիկն են». Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսը պատմել էն իրենց սիրո մասին
Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսը զվարճալի չելենջի են մասնակցել. աստղերը փակ աչքերով անսպասելի փաստեր են պատմում իրենց ռոմանտիկ հարաբերությունների մասին։
Զույգը կարանտի մեջ է գտնվում՝ միասին ավելի շատ ժամանակ անցկացնելու նպատակով. որոշել են միանալ #coupleschallenge ինստագրամյան մարաթոնին։
Պարզվում է՝ Ջենիֆերն է առաջինը համբուրել Ալեքսին, իսկ վերջինս առաջինն է երգչուհուն սիրո խոստովանություն արել։ Նա համաձայնել է, որ Լոպեսն ավելին լավ է պատրաստում, սակայն նշել է, որ նա առավոտյան երկար է պատրաստվում։ Երբ Ջենիֆերը կամ Ալեքսը հիվանդանում են, իրենց երեխաների նման են պահում, դյուրագրգիռ են դառնում ու ձգտում են վեճից հետո առաջինը ներողություն խնդրել միմյանցից։
«Ահա այն բովանդակությունը, որն այս րոպեին անհրաժեշտ է աշխարհին», «Որքան լավն են։ Պաշտում եմ ձեզ», «Շնորհակալություն գաղափարի համար: Հիմա արդեն իմ ինքնամեկուսացումն ավելի ուրախ է անցնում»,- մեկնաբանել են Instagram-ի օգտատերերը։