Չինաստանը մարտի 28-ից ժամանակավորապես կփակի մուտքը արտասահմանցիների համար․ Reuters
Չինաստանը մարտի 28-ից կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման շրջանակներում ժամանակավորապես կփակի մուտքը վիզա եւ կեցության թույլտվություն ունեցող արտասահմանցիների համար, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի ԱԳՆ-ին։
Բացառություններ կարվեն դիվանագետների եւ պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ «C» կարգի վիզա ունեցողների համար, ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Պեկինը խստացրել է հիվանդացության կրկին աճի կանխման միջոցառումներն այն բանից հետո, երբ արտասահմանից կորոնավիրուս բերածների թիվը մեծացել է։