ԱՄՆ-ում գործազրկության նպաստի համար դիմումների քանակը գերազանցել է 1982 թվականի ռեկորդը
ԱՄՆ-ում գործազրկության նպաստի համար դիմումների քանակը գերազանցել է 1982 թվականի ռեկորդը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ երկրի աշխատանքի նախարարությանը հղումով:
Գործակալության տվյալներով՝ COVID-2019-ի տարածման պայմաններում գործազրկության նպաստի համար դիմել են ԱՄՆ-ի 3 283,000 քաղաքացիներ:
Այս ցուցանիշը 4 անգամ ավելի բարձր է, քան 1982թ.-ի ռեկորդը, երբ նման վճարների համար դիմել էր 695 հազար ամերիկացի:
Նախորդ տարվա համեմատությամբ՝ հայտերի թիվը ընթացիկ ժամանակահատվածում աճել է ավելի քան 1000% -ով: