ԵԽ հանձնակատարը պահանջել է անհապաղ ազատ արձակել ադրբեջանցի ընդդիմադիրին
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը պահանջել է անհապաղ ազատ արձակել «Մուսավաթ» կուսակցության և Ազգային խորհրդի ակտիվիստ Թոֆիկ Յակուբլուին: Այդ մասին հայտնում է Turan-ը:
«Թոֆիկ Յագուբլուի` կասկածելի մեղադրանքներով ձերբակալությունն ու կալանավորումը կառավարության կողմից քննադատողների շարունակական դատական հետապնդման եւս մեկ օրինակ է: Ադրբեջանի իշխանությունները պետք է հանեն մեղադրանքները, ապահովեն նրա անհապաղ ազատումը և միջոցներ ձեռնարկեն, որպեսզի նրա առողջությունը չենթարկվի հետագա ռիսկերի»,- գրել է նա իր թվիթերյան էջին: