Ռեփեր Ջիգանը կրկին խախտել է կարանտինը՝ մարզչին տուն հրավիրելով. Instagram
Ռեփեր Ջիգանը, որը մի քանի օր առաջ ԱՄՆ-ից վերադարձել է Ռուսաստան, կրկին խախտել է կարանտինը։ Այս անգամ երաժիշտը հյուր է կանչել մարզչի, որի հետ բոքսով է զբաղվել։ Արտիստը Instagram-յան էջում հատված է հրապարակել մարզումից։
«Տանը նորածին կա… Չորս երեխա… Երկրում համաճարակ է, իսկ դուք ում ասես, տուն եք տանում», «Որքան տխուր է հետևել մարդու դեգրադացիային»,- մեկնաբանություններում գրում են երկրպագուները։ Մարդիկ ծիծաղում են, թե ինչպես է ռեփերը հետևում կարանտինին, կարեկցում մարզչին և հարց հնչեցնում՝ գուցե Ջիգանն, ամեն դեպքում, դադրի շփվել մարդկանց հետ։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ռեփեր Ջիգանը խախտել է կարանտինը և իր՝ քաղաքից դուրս գտնվող տանը երեկույթ կազմակերպել, հենց վերադարձել է ԱՄՆ-ից։ Արտիստը պետք է երկու շաբաթով մեկուսանար, սակայն դրա փոխարեն որոշել է ընկերների շրջապատում զվարճանալ։