«Ռուսավիացիան» մարտի 27-ի ժամը 00:00-ից դադարեցնում է բոլոր տեսակի օտարերկրյա չվերթներն ու ավիահաղորդակցությունը
Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված ՌԴ կառավարության որոշմամբ՝ «Ռուսավիացիան» 2020թ. մարտի 27-ի ժամը 00:00-ից սկսած դադարեցնում է ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը։
Այս մասին այսօր՝ մարտի 26–ին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։ Բացառություն կկազմեն օտար երկրներից ՌԴ տարածք ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովող, (ՌԴ ԱԳՆ կողմից կազմված քաղաքացիների ցուցակի համապատասխան), ինչպես նաև ՌԴ Կառավարության առանձին որոշումներով իրականացվող չվերթների։