Կորոնավիրուսի պատվաստանյութը կարելի է սպասել ոչ շուտ, քան մեկ տարուց․ ԱՀԿ
Նոր կորոնավիրուսի դեմ պատրաստի և արդյունավետ պատվաստանյութ կարելի է սպասել ոչ շուտ, քան մեկ տարուց։ Առայժմ այդպիսի պատվաստանյութի արտադրության մասին խոսք չկա։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը։
Նրա խոսքերով՝ պատվաստանյութի ստեղծումը բազմափուլ և երկարատև գործընթաց է, և այն ներառում է ոչ միայն հենց դեղամիջոցի սինթեզը, այլև կլինիկական փորձարկումները։
«Այդ պատճառով կարելի է պատրաստի պատվաստանյութի սպասել ոչ շուտ, քան մեկ տարի հետո»,- ասել է Վույնովիչը։
«Ինչ վերաբերում է թեսթ-համակարգերին, Վիրուսոլոգիայի և կենսատեխնոլոգիայի ռուսական պետական «Վեկտոր» գիտական կենտրոնը ներառված է ԱՀԿ ռեֆերենս-լաբորատորիաների գլոբալ ռեեստրում, որոնք նոր կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման օգնության հնարավորություններ ունեն նաև աշխարհի այլ երկրներում»,- հավելել է նա։