Եվրոպան կկանգնի «ծանր և լուրջ անկման» առջև. Իտալիայի վարչապետ
Կորոնավիրուսի հետ կապված արտակարգ իրավիճակներից հետո Եվրոպան կկանգնի «ծանր եւ լուրջ անկման» առջեւ, եւ հատուկ միջոցներ են անհրաժեշտ հետեւանքները մեղմելու համար: Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, փոխանցում է Reuters-ը
Սենատին ուղղված իր ուղերձում Կոնտեն ասել է, որ Եվրոպան կկարողանա «հաղթահարել ցնցումը միայն արտակարգ եւ բացառիկ միջոցների օգնությամբ»:
Իտալիայում հայտարարված խիստ մեկուսացման ռեժիմի պատճառով երկրի տնտեսությունը փաստացի «ծնկի է եկել»: Ավելի քան 25 միլիարդ եվրոյի խթանիչ միջոցների երկրորդ փաթեթը Կոնտեն խոստացել է ապրիլ ամսին: