Թոմ Քրուզը Մեգան Մարքլին վերջնագիր է ներկայացրել իր ֆիլմում մասնակցելու համար
Մեգան Մարքլը Թոմ Քրուզից գլխավոր դերում նկարահանվելու եւ նրա էկրանային գործընկերը դառնալու առաջարկ է ստացել։ Սակայն «Մեգզիթից» հետո կինեմատոգրաֆիայի աշխարհ վերադառնալու համար Հոլիվուդի աստղը նրա առաջ պայման է դրել։
Արեւմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ դերասանն ու ռեժիսորը երազում է, որ Սասեքսի դքսուհին միանա սայենթոլոգիական եկեղեցուն՝ դառնալով դրա հետեւորդ։ Թոմ Քրուզը վաղուց էր ցանկանում, որ իր կրոնական հայացքները կիսի թագավորական ընտանիքի անդամներից որեւէ մեկը։ Քանի որ Մեգան Մարքլը մտադիր է իրացնել իր ստեղծագոծական նկրտումները, ինսայդեները նշում են, որ դա վատագույն տարբերակը չէ։ Առավել եւս, որ դերասանուհին արդեն վաղուց արժանի նախագիծ է որոնում։ Կշռաքարին գլխավոր դերն ու անձամբ Թոմ Քրուզի հետ էկրանին համագործակցությունն է։
Նախկին մասնագիտությանը Մեգան Մարքլի վերադարձի մասին խոսել են վաղուց։ Առայժմ Մեգան Մարքլին էկրաններ վերադարձնելու Սասեքս զույգի բոլոր փորձերը չի կարելի հաջող անվանել։ Արդեն մարտի 31-ին ամուսինները կդադարեն կատարել թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները, եւ ասում են՝ Բուքինգհեմյան պալատը ցանկանում է արագացնել այդ պրոցեսը։