Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մինչև 840-ի
Ռուսաստանում նոր կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվածների թիվը վերջին մեկ օրում աճել է 182-ով եւ հիմա կազմում է 840, վարակման դեպքեր են գրանցվել երկրի 56 տարածաշրջաններում: Այս պահին առողջացել է 38 մարդ, հինգշաբթի լրագրողներին հայտնել են նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այսօրվա դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում 56 տարածաշրջաններում գրանցվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի 840 դեպք: Մեկ օրում դուրս է գրվել առողջացած 9 մարդ: Ամբողջ ընթացքում դուրս է գրվել 38 մարդ: Կորոնավիրուսային ինֆեկցիայի հետ կապված մահվան 2 դեպք է գրանցվել Մոսկվայում»,- նշված է շտաբի հաղորդագրության մեջ:
Շտաբի տվյալների համաձայն՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման նոր 182 դեպքը գրանցվել է երկրի 18 տարածաշրջաններում.
Մոսկվա - 136 (կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է՝ 410-ից հասնելով մինչեւ 546-ի),
Սվերդլովի մարզ – 7,
Սանկտ Պետերբուրգ – 5,
Պերմի երկրամաս – 5,
Սախայի Հանրապետություն (Յակուտիա) – 4,
Ստավրոպոլի երկրամաս – 3,
Թաթարստանի Հանրապետություն – 3,
Չելյաբինսկի մարզ – 3,
Կրասնոյարսկի երկրամաս – 3,
Պսկովի մարզ – 2,
Սամարայի մարզ – 2,
Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջան – 2,
Բուրյաթիայի Հանրապետություն – 2,
Խակասիայի Հանրապետություն – 1,
Կեմերովոյի մարզ – 1,
Նովոսիբիրսկի մարզ – 1,
Տոմսկի մարզ – 1,
Խաբարովսկի երկրամաս – 1: