ԱՄՆ-ում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է հազարը. Ջոն Հոփկինսի համալսարան
ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհ է դարձել 1.041 մարդ: Համապատասխան տվյալները հրապարակել է Ջոն Հոփկինսի համալսարանը, որը տվյալներ է հավաքում աշխարհի տարբեր երկրներում նոր վիրուսով վարակվածների եւ մահացության դեպքերի մասին:
Կորոնավիրուսով վարակվածների թվով ԱՄՆ-ն երրորդ տեղում է Չինաստանից եւ Իտալիայից հետո, սակայն մահացությունների թիվն այստեղ ավելի քիչ է, քան Իսպանիայում, Ֆրանսիայում եւ Իրանում, հայտնում է ՌԲԿ-ն:
Երկրում ամենավատ իրավիճակը Նյու Յորք նահանգում է: Այս նահանգին բաժին է ընկնում ԱՄՆ-ում մահվան բոլոր դեպքերի մեկ երրորդը, իսկ դեպքերի թիվը գերազանցել է 32 հազարը: Ավելի քան 100 մարդ մահացել է Վաշինգտոն նահանգում, որտեղ դեռ փետրվարին վարակվել էին Սիեթլի ծերանոցի բնակիչները: