Երևի ինչ-որ տեղ արդար ա, որ էս տղեն հիմա ծաղրում ա օրավարձով աշխատող ու առհասրակ օրվա հացի խնդիր ունեցող հարյուր հազարավոր քաղաքացիներին
Վազգեն Սաղաթելյանն իր Facebook-ի էջում գրել է.
«Երևի ինչ-որ տեղ արդար ա, որ էս տղեն հիմա ծաղրում ա օրավարձով աշխատող ու առհասրակ օրվա հացի խնդիր ունեցող հարյուր հազարավոր քաղաքացիներին, որոնք այսօր անելանելի իրավիճակում են հայտնվել։ Բա լա՞վ էր, որ հին Հայաստանում բոլորն իրեն ձեռ էին առնում, մամայի բալա ասում, դիստրոֆիկ, կոպեկ փող չկար, ոչ մեկ չէր տալիս, սաղ օրը մամայի հետ էր, ինչը իր հերթին էր խնդիրներ առաջացնում։ Բայց ինքը գիտեր, որ գալու օրը ու ամեն ինչ փոխվի։ Ինքը լավ մեքենա է քշելու, լիքը փող ա ունենալու ու ծաղրելու ա էդ բոլորին։ Ու սյուռալիզմը նրանում ա, որ ինքը էդ ամենին հասնելու ա հենց էդ նույն մարդկանց ձեռքով։
Հիմա ինքը էնքան փող ունի, որ մի 3 կարանտին կարա տանը մնա, դուք ձեր ճարը տեսեք, Պողոսներ ջան…»: