Գորիլայից-մարդ անցման փուլում խցանված էս աղբը շանը կապել է իր մեքենայից ու քարշ է տալիս․ Նաիրա Զոհրաբյան (Լուսանկար)
Նաիրա Զոհրաբյանը լուսանկարներ է հրապարակել և գրել.
«Պարո՛ն Ոստիկանապետ, գտե՛ք էս անասունին.
Այսօր առավոտից էս դաժան կադրերը մի հարյուր օգտատեր ուղարկել է ինձ: Դարվինի էվոլյուցիայի` գորիլայից-մարդ անցման փուլում խցանված էս աղբը Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում շանը կապել է իր մեքենայից ու քարշ է տալիս:
Դիմում եմ Հայաստանի Ոստիկանապետին. այս հրապարակումս համարեք հայտարարություն հանցագործության մասին ու գտեք էս անասունին:
Սա պիտի ենթարկվի քրեական պատասխանատվության:
Իմ անձնական հսկողության տակ եմ վերցնելու էս գործը ու էդ աղբին ասում եմ` դու տականք ես ու ես ամեն ինչ անելու եմ, որ Քրեական օրենսգրքի ողջ խստությամբ պատիժդ կրես:
Նայեք սրա դեմքին` մինուս անսահմանություն դեգեներատիզմ ու Homo sapiens-ի հետ զրո առնչություն: Ու հանկարծ չասեք, թե էս ժանտատխի պահին ամենակարևոր պրոբլեմը շները չեն:
Որևէ պահի մարդը իրավունք չունի դառնալու անասուն: Ներողություն եմ խնդրում գորիլաներից ու մնացյալ բոլոր անասուններից` սրա հետ համեմատելու համար»: