Բեյրութում կորոնավիրուսից մահացել է լիբանանահայ երիտասարդ Պետիկ Օղկասյանը
Բեյրութում մահացել է լիբանանահայ երիտասարդ Պետիկ Օղկասյանը: Այս մասին «Արեւելք»-ը տեղեկացրել է հանգուցյալի ընկերներից։
Նշվում է, որ նա 2 օր առաջ վատ է զգացել եւ փոխադրվել է «Ռաֆիկ Հարիրիի» անվան հիվանդանոց, որտեղ էլ մարտի 25-ին կնքել է իր մահկանացում:
Լիբանանյան MTV Lebanon կայանը, Պետիկի մահվան լուրից մեկ ժամ անց կարճ տեղեկություն է հաղորդել, որ Պետիկ Օղկասյանը վարակված է եղել կորոնավիրուսով, որի հետեւանքով էլ մահացել է։
Լրատվամիջոցը նաեւ հայտնել է, որ Օղկասյանը տառապում էր այլ հիվանդություններով:
Կայանին հաղորդմամբ, Պետիկ Օղկասյանի մահով Լիբանանում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվը հասել է 6-ի։
Նշենք, որ հանգուցյալը 2 զավակների հայր էր: