Լուսինե և Իրինա Թովմասյանների ջերմ լուսանկարը
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է քրոջ՝ Իրինա Թովասյանի հետ։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում քույրերը ոճային հագուստով են։ Լուսինեն կրում է մուգ երանգի ջինսե տաբատ ու բլուզ, սպորտային կոշիկներ և ակնոց։ Նա արձակել է վարսերն ու առօրյա շպար ընտրել։ Իսկ Իրինա նախընտրել է զոլավոր տաբատ, բաց երանգի վերնաշապիկ, սպորտային կոշիկներ։ Նա հավաքել է վարսերն ու մեղմ շպարով է։ Արևոտ կադրին կից գեղեցկուհին գրել է․ «Իսկապես թե երանի այս օրերին», ապա նշել քույրիկի էջը։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված էր ամուսնու հետ։ Երիտասարդ մայրիկն, ինչպես միշտ, ոճային կերպարում էր. նա կանաչ զգեստ էր ընտրել, որը համադրել է սև գոտու հետ։ «Այս օրերին փրկում են միայն հումորն ու ամուր, սիրով լի հարաբերությունները»,- գրել էր նա։