Եվգենի Պետրոսյանը նախկին կնոջը մեղադրել է գողության մեջ
Եվգենի Պետրոսյանը նախկին կնոջը՝ Ելենա Ստեպանենկոյին մեղադրել է 200 հազար ռուբլի արժողությամբ արձանիկի գողության մեջ, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։ Արդեն հայտնի է, որ Ստեպանենկոն աշխատանք է ստացել հեռուստաընկերություններից մեկում. նրա շուի առաջին հյուրը երգող հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան է եղել։
ТНТ-ի աստղը Instagram-ում նկարահանման հրապարակում արված լուսանկար է հրապարակել, և լուսանկարում՝ ստուդիայի սեղանին նկատվել է նույն արձանիկը։
«Այս այծիկը, Իսրայելից հայտնի մասնագետի աշխատանքները Եվգենի Վահանովիչն անձամբ գնել է Յաֆա քաղաքում գտնվող ֆաբրիկայից։ Այն 2500 դոլար արժե։ Ընդ որում, արդեն մի քանի ամիս է՝ ընթանում է Եվգենի Վահանովիչի և Ստեպանենկոյի՝ միասին վաստակած ունեցվածքի գնահատումը. փորձագետները պետք է նկարագրեն ու գնահատեն բնակարաններ ու այլ անշարժ գույք, հաշիվները բանկերում, ավտոմեքենաները, ինչպես նաև արվեստի 5000 գործ ու բացառիկ յուրօրինակ իրեր։ Դրանց ցանկում է նաև այս արձանիկը»,- գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով Եվգենի Պետրոսյանի փաստաբանի՝ Սերգեյ Ժորինի խոսքերը։
Արձանիկը գտնվել է շոումենի՝ Զաչատեւսկի նրբանցքի բնակարանում, ուր ամուսնալուծությունից հետո բնակվում է Ելենա Ստեպանենկոն։ Իրավաբանն ընդգծել է, որ նախկին կինը Եվգենի Պետրոսյանին դժկամորեն է տուն ներս թողնում, երբ նա կարիք է ունենում ինչ-որ բան վերցնելու և գրեթե խուզարկում է դուրս գալիս։
«Յուրաքանչյուր անգամ նա գրեթե խուզարկում է դուրս գալիս, իսկ անձամբ տանից գաղտնի կերպով թանկարժեք, բացառիկ իրեր է հանում։ Ունեցվածքի գնահատումը դեռևս ավարտված չէ, և Եվգենի Վահանովիչն անհանգստանում է, որ նախկին կինն այն պարզապես ցրիվ կտա։ Ով գիտի՝ ուր է անհետացել այդ արձանիկը։ Հնարավոր է՝ Ստեպանենկոն այն նվիրե՞լ է Բուզովային։ Եվ տեղո՞ւմ են արդյոք մյուս իրերը»,- տարակուսանքն է հայտնում Սերգեյ Ժորինը։