Թուրքիայի իշխանություններն իրենց դերի մեջ են. ավելի քան 400 ձերբակալություն «սադրիչ» գրառումների համար
Թուրքիայում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել կորոնավիրուսի մասին «սադրիչ» գրառումների համար, հաղորդում է Reuters-ը:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն գովել է թուրքերին՝ սոցիալական հեռավորությունը պահպանելու համար: Նա չի բացառել ավելի խիստ միջոցների, օրինակ՝ պարեկային ժամի սահմանումը:
Թուրքիան փակել է բոլոր դպրոցները, սրճարանները, բարերը, արգելել է զանգվածային աղոթքները, դադարեցրել է չվերթները:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1872 դեպք, մահվան 4 դեպք:
Սոյլուն հայտնել է, որ սոցցանցերում 2000 հաշիվ է հայտնաբերվել, որոնցում սադրիչ գրառումներ են եղել: