«Սիմփսոնների» հերոսը կխոսի Մեգան Մարքլի ձայնով
Արքայազն Հարիի կինը՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը, կարող է մասնակցել «Սիմփսոնները» մուլտֆիլի նկարահանումներին՝ հնչյունավորելով կերպարներից մեկին, հայտնում է The Mirror-ը։
The Radio Times-ի եթերներից մեկի ընթացքում «Սիմփսոններ» մուլտսերիալի հեղինակները հայտարարել են, որ կցանկանային համագործակցել Մեգան Մարքլի հետ։ Շոուում հերոսուհի կա, որին, պրոդյուսեր Էլ Ջինի կարծiքով, հիասանալիորեն կհնչյունավորեր դքսուհին։ Նա որոշել է լրատավմիջոցների միջոցով առաջարկով դիմել հայտնի զույգին։
«Ես լսել եմ, որ Մեգանը կցանականար իրեն փորձել ֆիլմեր հնչյունավորելիս։ Այնպես որ եթե կարդում եք սա, զանգարահեք մեզ»,- առաջարկել է Էլ Ջինը։
Պարբերականը նշում է, որ դերասանուհին իսկապես կապ է հաստատել պրոդյուսերի հետ եւ հավանական է, որ արդեն աշխատում է կերպարի հնչյունավորման վրա։ Պարբերականը չի հայտնում՝ որ կերպարը կխոսի Մեգանի ձայնով։