Հավակնորդների մրցաշար․ Վաշյե-Լագրավը հաղթեց առաջատար Նեպոմնյաշչուն և հավասարվեց նրան
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մարտի 25-ին տեղի ունեցան 7-րդ տուրի պարտիաները։
Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը սպիտակներով խաղաց առաջատար, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ և հասավ հաղթանակի։ Երկու գրոսմայստերները 4,5-ական միավորով բաժանում են առաջին տեղը։
Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի։ Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան մրցեց չինացի Վան Հաոյի, հոլանդացի Անիշ Գիրին՝ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի, չինացի Դին Լիրենը՝ ռուսաստանցի Կիրիլ Ալեքսեենկոյի հետ։
Հավակնորդների մրցաշարում կանցկացվի 14 տուր։ Հաղթողը համաշխարհային թագի համար կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։