Ոչ մի փոխնակ մոր ծառայության չեն դիմել և ոչ մի երեխա չկա՞. Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը այդ խոսակցությունները հեքիաթներ է անվանե՞լ
Տեղեկատվությունն այն մասին, որ Եվգենի Պետրոսյանն ու նրա երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան որդի են ունեցել, կասկածի տակ է։
Ի դեպ, ըստ լուրերի՝ երեխային լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը. Բրուխունովային ոչ ոք չի տեսել մեծ որովայնով։ Բացի այդ՝ նա վերջին շաբաթներն ամուսնու հետ անցկացրել է Դուբայում եւ նույնիսկ լողազգեստով լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով սլացիկ կազմվածքը։ Փոխնակ մոր ծննդաբերությունը տեղի է ունեցել Դուբայում։
Այժմ երկրպագուներն ու լրագրողներն ամուսիններին բազմաթիվ հարցեր են հնչեցնում՝ արդյոք նրանք իսկապես ծնողներ են դարձել։ Պետրոսյանը երեխայի ծնունդի մասին տեղեկությունը չի հերքել՝ հայտարարելով, որ տեղի ունեցածը ոչ ոքի չի վերաբերում, եւ պետք չէ քննարկել դա։ Բրուխունովան ոչ մի մեկնաբանություն չի տվել, սակայն բոլոր հետաքրքրասերներին համառորեն խորհուրդ է տվել իրեն հարցեր չտալ եւ չհավատալ նրան, ինչ գրում են համացանցում։
«Իմ թանկագին հետեւորդներ։ Ես ձեզ շատ եմ խնդրում, հարկավոր չէ ինձ ուղարկել լրատվամիջոցների եւ հեռուստատեսային հաղորդումների հղումներ (չեմ կարողանում կարգի բերել Dircet-ը. մեկ օրվա ընթացքում ավելի քան հազար հաղորդագրություն է ստացվում), որոնք իմ մասին հեքիաթներ են պատմում»,- իր միկրոբլոգում հայտարարել է Բրուխունովան։