Գարիկ Մարտիրոսյանի կինը 13 տարվա վաղեմության լուսանկար է հրապարակել
Շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, Instagram-ում հաճախ է համատեղ լուսանկարներ հրապարակում ամուսնու հետ։ Ընդ որում, ոչ միայն երեկույթներից, այլեւ առօրյայից։ Այս անգամ նա արխիվային լուսանկար է հրապարակել։
«Հերթով անցնում ենք հին լուսանկարների վրայով։ Տասներեք տարվա վաղեմության գեղեցիկ հագնված-սպորտային զույգ»,- լուսանկարը հրապարակել է Ժաննա Լեւինան:
Աստղային զույգը լուսանկարում, ինչպես միշտ, երջանիկ, սիրող տեսք ունի։ Ժաննան կարմիր գույնի սպորտային հագուստ է կրում, Գարիկը՝ կանաչ։ Հետեւորդներն, իհարկե, հիացել են հրապարակմամբ։ «Կարմիրն ու կանաչը հայկական հարսանիքի ավանդական գույներն են․․․ Երիտասարդություն, դեռ սինթետիայի հանդեպ ալերգիա չկա», «Հիասքանչ։ Անկեղծ ասած՝ այս հին կադրերն ավելի սրտագին են, քան ժամանակակից, ռետուշի ենթարկված լուսանկարները։ Թեեւ երբ երիտասարդ ես, ռետուշի ենթարկելու բան չկա…»:
Լուսանկարը` այստեղ: