«Դոմ 2»-ի հաղորդավարուհին կորոնավիրուսի պատճառով խուճապային նոպաներ է ունենում
«Դոմ 2»-ի հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան խոստովանել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով խուճապային նոպաներ է ունենում։ Այդ մասին նա հայտնել է Instagram-ի իր հետեւորդներին։
«Արջամկան օրը դեռ շարունակվում է… Երեկ երեկոյան խուճապային նոպա ունեցա, այնպիսին, որը հաղթահարելը բարդ է… հիմա դրանց համար լավագույն ժամանակն է։ 2020թ.-ը նոր է սկսվել, բայց արդեն թվում է, թե այն երբեք չի ավարտվի։ Ես մի բան գիտեմ, որ այս ամենը կավարտվի, եւ ամեն ինչ լավ կլինի։ Պարզապես հարկավոր է սպասել, իսկ թե ինչքան, ես չեմ կարող հստակ ասել»,- գրել է Բորոդինան։
Ընդ որում, նա նշել է, որ մտադրված չի նայում եւ համավարակի թեմայի մասին նորություններ չի կարդում, սակայն լավ զգալու համար խանգարում են խափանված ծրագրերը։ Նրա խոսքով՝ խուճապային նոպաները հաղթահարելու հարցում իրեն օգնում է ամուսինը։
Հետեւորդները սկսել են հանգստացնել հեռուստահաղորդավարուհուն։ Հեռուստանախագծի նախկին մասնակից Դարյա Պինզարն ամեն օրվա համար բազմակողմանի խորհուրդ է տվել։ «Քսյու, ցանկացած անհասկանալի իրավիճակում պառկիր քնելու»,- գրել է նա։
Բորոդինայի հետեւորդների շրջանակնում շատ գիտակներ են գտնվել՝ ինչպես հաղթահարել խուճապային նոպաները։ Հետաքրքիր է, որ ամենատարբեր մեթոդներ էին առաջարկում՝ միստիկականից մինչեւ կրոնական։
«Երեկ լուսնային վերջին օրերին էին, այսօր նորալուսին է։ Ահա եւ խուճապային նոպաներ են եղել։ Այդ պահերին աշխատեք ջրի մոտ լինել կամ թուլանալ լոգասենյակում», «Քսյու, մի վախեցեք։ Դա խրատ էր բոլոր մարդկանցից Բարձրյալից»,- գրել են երկրպագուները։