Կորոնավիրուսի վարակման 17 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 266-ի. բուժվածներինը՝ 16-ի
Հայաստանում մարտի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 249 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ մարտի 25-ին հաստատվել է կորոնավիրուսի 266 դեպք:
Ապաքինվել է 16 անձ:
Ավելի վաղ Operativ լրատվականը հայտնել էր, որ մարտի 24-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 14 քաղաքացի բուժվել է, 88-ը դուրս են եկել մեկուսացումից:
Վարակակիր շրջանում 65-ից բարձր տարիքի կա 11 հոգի, 70-ից բարձր տարիքի 5 հոգի: Ընդհանուր առմամբ թոքաբորբով հիվանդ է 30 հոգի: Նրանցից 5-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, մեկի վիճակը, ով 77 տարեկան է, ծայրահեղ ծանր է: Երեկվա դրությամբ Հայաստանում կա 868 մեկուսացված քաղաքացի, 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում։
Operativ լրատվականը հայտնել էր նաև, որ համաձայն խստացված նոր ռեժիմի՝ ՀՀ վարչապետի ուղերձի և Պարետի սահմանած կարգի համաձայն տանից պետք է դուրս գալ անձը հաստատող փաստաթղթով և տեղաշարժման թերթիկի ձեռագիր օրինակով: