Թուրքական իշխանությունները պատրաստ են ազատել թմրավաճառներին և բռնարարներին, բայց ոչ քաղբանտարկյալներին
Թուրքիայի իշխող կուսակցության մշակած օրենքի նախագիծը, թույլ կտա կորոնավիրուսի հետ կապված, կրճատել մեծ թվով ազատազրկվածների՝ այդ թվում թմրավաճառների, սեռական հանցագործների պատժաժամկետը, այն դեպքում, երբ ահաբեկչության հետ կապված դատապարտյալները վաղաժամ ազատման իրավունք չեն ունենա, հայտնում է Cumhuriyet-ը։
Դա նշանակում , որ նոր օրենքը բացառում է լրագրողների, ընդդիմադիր քաղաքական գործիչների, իրավապաշտպանների եւ պետական պաշտոնյաների ազատ արձակումը, քանի որ նրանց իշխանություններն ահաբեկիչներ են համարում։
Տասնյակ հազարավոր մարդիկ գտնվում են բանտերում՝ սպասելով դատին, մոտ 150 000 պետական ծառայողներ, զինծառայողներ եւ այլն հեռացվել են աշխատանքից 2016թ․ հեղաշրջման փորձից հետո իշխանությունների հետապնդումների հետեւանքով։
Միաժամանակ, կին դատապարտյալները, որոնք մինչեւ վեց տարեկան երեխա ունեն, 70 եւ բարձր տարեկան դատապարտյալները փորձաշրջանով ազատ կարձակվեն։