ԵՄ-ն պետք է ավելի շատ միջոցներ տրամադրի կորոնավիրուսի բռնկման տնտեսական հետևանքներին դիմակայելու համար
ԵՄ-ն պետք է ավելի շատ միջոցներ տրամադրի, որպեսզի դիմակայի կորոնավիրուսի բռնկման տնտեսական հետեւանքներին։ Այս մասին հայտարարել է Նիդեռլանդների ֆինանսների նախարար Վոպկե Խուստրան։
«Իմ խնդրանքն է՝ անհապաղ ազատեք գումարները ընթացիկ բյուջեում՝ այն տարածքների համար, որոնք հատկապես տուժել են կորոնավիրուսից,- RTL-ին տված հեռուտատեսային հարցազրույցի ժամանակ ասել է նա,- Ես մտածում եմ, մասնավորապես, ֆինանսատնտեսական կողմի, ինչպես նաեւ նոր բազմամյա բյուջեի մասին։ Մտածեք, խնդրում եմ, ճգնաժամի այդ սցենարի մասին»։
Եվրոգոտու ֆինանսների նախարարները կհանդիպեն տեսակապի միջոցով, որպեսզի քննարկեն ԵՄ օգնության հիմնադրամից վարկային գիծ ստանալու կառավարությունների հայտերի հնարավորությունը։