Մոսկվայի իշխանությունները կորոնավիրուսի թեթև տեսակով պացիենտներին թույլ են տվել բուժվել տանը. ՌԴ-ում Կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 495 հոգի
Մոսկվայի իշխանությունները կորոնավիրուսի թեթեւ տեսակով պացիենտներին թույլ են տվել տանը բուժվել։ COVID-19-ի ախտանիշների սրացման դեպքում առաջարկվում է բժիշկ կանչել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մոսկովյան իշխանությունները հրահանգել են հոսպիտալացնել միայն կորոնավիրուսով վարակված այն հիվանդներին, ում տարիքը 65-ից բարձր է, հղի է, հարակից քրոնիկ հիվանդություններ ունի։ Բացի այդ, հիվանդանոցում կմնան նրանք, ում մոտ կորոնավիրուսի լուրջ աշխտանիշներ կան։
Նշենք, որ համաձայն վերջին պաշտոնական տվյալների, Ռուսաստանի Դաշնությունում Կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 495 հոգի, որից 290 հոգին՝ Մոսկվայում, 35-ը Մոսկովյան շրջանում (Московская область) և 21-ը` Սանկտ Պետերբուրգում
24 ժամում գրանցվել է նոր 57 վարակի դեպք, հաղորդում է rbk.ru կայքը: