Երևան, 25.Նոյեմբեր.2024, 00:00 |
Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ... Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները ... Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությու... Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական... Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն ա... ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ... Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տու... Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ․ ... Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում. վիրավոր կա (... Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե... Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմ... «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ... Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակ...

Էրդողանի կողմից կորոնավիրուսի ճգնաժամի հերքումը վտանգի է ենթարկում 80 միլիոն թուրքերի կյանքը. Սասունյան

Աշխարհը կտրուկ փոխվել է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում՝ մահացու կորոնավիրուսի անսպասելի տարածման պատճառով. ամբողջ աշխարհում հարյուր միլիոնավոր մարդիկ մեկուսացված են իրենց տներում՝ վախենալով շփվել որեւէ մեկի հետ, որը կարող է վիրուսակիր լինել: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բռնակալական մի քանի պետությունների ղեկավարներ չշտապեցին արձագանքել վիրուսին՝ հերքելով, որ դա լուրջ խնդիր է իրենց երկրներում: Ի վերջո, քանի որ ավելի ու ավելի շատ մարդիկ էին վարակվում, այդ ղեկավարները վերջապես գիտակցեցին եւ սկսեցին անհապաղ միջոցներ ձեռնարկել իրենց ժողովրդին պաշտպանելու համար:


Նման անպատասխանատու ղեկավարներից մեկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը 2020 թ․ մարտի 16-ին մի ծավալուն հոդված գրեց The National Interest երկշաբաթաթերթում՝ «Մոլախաղ 80 միլիոն կյանքերի հետ․ ինչո՞ւ է Էրդողանը ստում կորոնավիրուսի մասին» խորագրով։

Ռուբինը վկայակոչեց Պիտսբուրգի համալսարանի բժշկական դպրոցի թուրք մանկաբույժ սրտանոթային վիրաբույժ Էրգին Կոչյիլդիրիմին, որը մի գրության մեջ նկարագրել էր՝ «կեղծիքներ են թուրքական կառավարության պնդումները արդյունավետ ստուգման գործիքի ստեղծման մասին»։

Թեեւ Թուրքիայի առողջապահության նախարարն ի սկզբանե հերքեց, որ Թուրքիայում առկա են կորոնավիրուսի դեպքեր, վիրուսի տարածման մասին լայն տարածում գտած պնդումներից հետո թուրքական իշխանություննեերը ձերբակալեցին տեղեկատուներին։ Եվս 64 թուրք բանտարկվեց կեղծ եւ սադրիչ տեղեկություններ տարածելու մեղադրանքով։ Ավելին, պետական վերահսկողության տակ գտնվող թուրքական մամուլի խորհրդի անդամները պնդեցին, որ «թուրքական գենը վարակազերծ է դարձնում թուրքերի մեծամասնությանը», հայտնեց Ռուբինը։

Թուրքիայում կորոնավիրուսի բացակայության մասին Էրդողանի ստախոսությունները Ռուբինը վերագրել է նրա «ամբարտավանության եւ տգիտության վտանգավոր միավորմանը․․․․ Ավելի մեծ դրդապատճառ կարող է լինել վախը: Թեեւ Թուրքիայի ժողովրդագրությունը փոխվում է Էրդողանի օգտին, քանի որ Թուրքիայի Անատոլիայի կենտրոնական տարածքից պահպանողական ընտանիքներն աճում են կենտրոնական Ստամբուլի եւ միջերկրածովյան ափերի եվրոպականացված թուրքերի համեմատությամբ, սակայն տնտեսությունը խարխլվում է: 2010 թ․ Էրդողանը խոստացավ, որ 2023 թվականին՝ Թուրքիայի հարյուրամյակին, Թուրքիան կդառնա աշխարհի տասը տնտեսություններից մեկը: Նույնիսկ նախքան կորոնավիրուսը, Թուրքիան հաջողակ կլիներ մնալով լավագույն քսանյակում, քանի որ կոռուպցիան, ընտանեվարությունը, քաղաքական միջամտությունը բիզնեսում եւ համատարած անարդյունավետ կառավարումը միացել են՝ հօդս ցնդեցնելով Թուրքիայի տնտեսության մասին վստահությունը»։

Էրդողանի կողմից Թուրքիայում կորոնավիրուսի տարածման մասին քողարկման մյուս պատճառը՝ զբոսաշրջության ինդուստրիայի փլուզման վախն է։ «2018-ին Թուրքիայի զբոսաշրջությունը կազմել է մոտ 30 միլիարդ դոլար: Ուղիղ մեկ տարի առաջ Էրդողանը խոստացավ, որ Թուրքիան կհյուրընկալի 50 միլիոն զբոսաշրջիկի՝ այդ ցուցանիշը բարձրացնելով առնվազն 20 տոկոսով: Դրան ավելացրած Թուրքիայի 12 միլիարդ դոլարի ներդրումը Ստամբուլի նոր օդանավակայանում, որն ակնկալվում է՝ լինելու է ամենամեծը աշխարհում, որտեղ, ըստ լուրերի, Էրդողանն ու իր ընտանիքը մեծ ներդրումներ են կատարել։ Թվում է, թե Էրդողանը փորձել է թերագնահատել կորոնավիրուսի մասին զեկույցները, որպեսզի խրախուսի զբոսաշրջային դոլարների շարունակական հոսքը: Դրանով նա ձգտում էր ոչ միայն հիմարացնել ռուսներին, եվրոպացիներին եւ ամերիկացիներին, այլեւ վտանգել նրանց կյանքը: Ի դժբախտություն Թուրքիայի, ամենաթանկ գինը կվճարեն թուրքերը, քանի որ Թուրքիան սպառնում է դառնալ վիրուսի հաջորդ մեծ օջախը։ Մի թուրք բժշկի գնահատմամբ, թուրքերի մինչեւ 60 տոկոսն այժմ կարող է վարակված լինել եւ, որ Էրդողանը դանդաղեցնում է ստուգումը՝ կանխելով աղետի մասշտաբները բացահայտ դառնալուց։ Մահերն անխուսափելի էին, սակայն Էրդողանի խարդախությունը, ամենայն հավանականությամբ, պատճառ կդառնա հարյուր հազարավոր նոր մահվան դեպքերի իր երկրում, որոնք կավելանան Թուրքիայում արդեն գոյություն ունեցող տասնյակ դեպքերին, սակայն դրանց մասին պաշտոնապես չի հաղորդվի»։

Իրավիճակն ավելի սրելով, ինչպես մի շարք այլ երկրներում, թուրքական հանրությունը կեղծ բուժումներ է հորինել կորոնավիրուսի դեմ: Նազլան Էրթանը Al-Monitor կայքում գրել է, որ թուրքերն այժմ ապավինում են կանեփին եւ ոչխարի մսով խաշին՝ սարսափելի վիրուսի դեմ պայքարելու համար։

«Ենի Աքիթ» օրաթերթի հայտնի իսլամիստ սյունակագիր Աբդուրահման Դիլիփակը կարծում է, որ կանեփը «կարող է լուրջ խոչընդոտ ստեղծել վիրուսի գլոբալ տարածման համար»: Դիլիփակը, որը Թվիթերում ունի 700 հազար հետեւորդ՝ մոտ վեց անգամ ավելին, քան իր թերթի տպաքանակն է, նաեւ կոչ է արել իր թուրք ընթերցողներին խուսափել արտասահմանյան պատվաստանյութերի ստացումից, քանի որ դրանք հնարավոր է պարունակում են ամլացման միջոցներ՝ այդ պատվաստանյութերը կապելով արիական դավադրության հետ։

Այն բանից հետո, երբ մի թուրք պրոֆեսոր առաջարկեց «քյալե փաչայով» (ոչխարի գլխի մսով խաշ) բուժումը, բազմաթիվ թուրքեր խռնվեցին ռեստորանների մոտ՝ խաշը գերադասելով սոցիալական հեռավորությունից։ «Կորոնավիրուսի բռնկումը հանգեցրել է «քյալե փաչայի» պահանջարկի կտրուկ աճին», հաղորդել է «Հյուրիեթը» մարտի 16-ին։ «Լրատվական հոդվածներից հետո, աճել են «քյալե փաչայի» պատվերները, ինչպես ռեստորաններում, այնպես էլ դուրս տարվող», ասել է Իզմիրի կենտրոնում գտնվող «Իզմեթ Ուստա» հայտնի ռեստորանի մատուցողը։

«Այս բոլոր միջոցները, սկսած ձեր կոկորդը քացախով մինչեւ ցանկացած ապուրով լցնելուց, անօգուտ են», ասել է Ինֆեկցիոն հիվանդությունների ոչ կառավարական ասոցիացիայի նախագահ Մեհմեթ Չեյլանը NTV լրատվականին, մարտի 16-ին։ «Դրանք ոչ գիտական են եւ չպետք է տարածվեն [լրատվամիջոցներով կամ բերնեբերան]».

Բարեբախտաբար, վերջին օրերին շրջադարձային վերաբերմունք է տեղի ունեցել թուրք պաշտոնյաների մոտեցման մեջ վիրուսի նկատմամբ: Նրանք այժմ կոչ են անում բնակչությանը մնալ տանը ինքնամեկուսացման մեջ՝ վարակներից խուսափելու համար: Հուսով եմ, որ այդ միջոցառումները շատ ուշացած չեն եւ միլիոնավոր թուրքեր արդեն իսկ վտանգի մեջ չեն: Կորոնավիրուսով պայմանավորված 1236 վարակվածների եւ 30 մահվան դեպքերի մասին հայտարարված թվերը չեն արտացոլում իրական պատկերը:

Այս ճգնաժամային պահին բոլորին մաղթում ենք քաջառողջություն՝ անկախ ազգությունից, կրոնից կամ մաշկի գույնից: Հուսով ենք, որ այս վնասակար հիվանդությունն անխուսափելիորեն օգնելու է մարդկանց եւ ժողովուրդներին մերձենալու՝ ընդհանուր անտեսանելի թշնամու դեմ համատեղ ուժերով պայքարելու համար:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Նյութի աղբյուրը՝ News.am

Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ... Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները ... Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությու... Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական... Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն ա... ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ... Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տու... Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ․ ... Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում. վիրավոր կա (... Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե... Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմ... «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ... «Ռեալի» լեգենդար կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հ... Հրդեհ՝ տներից մեկի բակում Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցե... Օդի ջերմաստիճանը կնվազի Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարող... Մեքենան գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց ... Մեզ այնպիսի համակարգեր են պետք, որոնք ի վիճակ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan