Կալիֆոռնիայում կորոնավիրուսից երեխա է մահացել
Լոս Անջելեսում պաշտոնատար անձինք կորոնավիրուսի հետ կապված մահվան ևւս երեք դեպք են հաստատել, որոնց թվում տարածաշրջանում մինչև 18 տարեկան երեխայի մահվան առաջին դեպքը, հայտնում է Independent-ը։
Սա ԱՄՆ-ում երեխայի մահվան առաջին դեպքն է։ Կորոնավիրուսից վարակվածների թիվը ԱՄՆ-ում անցել է 40 000-ից, Կալիֆոռնիայում՝ 2200-ից։
Լոս Անջելեսի շրջանի առողջապահության վարչության տնօրեն Բարբարա Ֆերերն ասել է, թե վերջին մահը հաստատում է, որ վիրուսը բոլոր տարիքի մարդկանց է վարակում։ Պաշտոնատար անձինք երեխայի ստույգ տարիքի կամ այլ հիվանդությունների մասին ոչինչ չեն հայտնում։
Լոս Անջելեսում նոր վարակվածների թիվը 662 է, այդ թվում՝ 11 մահ։
Կալիֆոռնիայում մեկուսացման ռեժիմ է սահմանվել։