Ալեն Դելոնի գեղեցկուհի թոռնուհին
Ալեն Դելոնի թոռնուհին՝ Էլիսոն Դե Բորժը բրազիլական ″Joge″ ապրանքանիշի ներքնազգեստի ֆոտոսեսիային է մասնակցել: Սա միակ դեպքն էր,երբ լուսանկարվելու ընթացքում ուշադրություն են դարձրել ոչ թե նրա կազմվածքին,այլ նրա աչքերին: 27-ամյա գեղեցկուհին գեղեցիկ աչքերը ժառանգել է իր պապիկից:
Կար ժամանակ, երբ Ալեն Դելոնն էր գերում բոլոր կանանց սրտերը, իսկ այժմ նրա թոռնուհին է գերում բոլոր տղամարդկանց:
Իր հայտնի պապիկի հետ մոդելը ծանոթացել էր 11 տարեկանում: Աղջիկը 14 ֆիլմում է նկարահանվել: Դպրոցում սովորելու ժամանակ մոդելը ստիպված էր մատուցող աշխատել, որպեսզի կարողանար վճարեր իր ուսման վարձը: Որոշ ժամանակ անց նա լուսանկարվել է այնպիսի հայտնի ամսագրերի համար, ինչպիսիք են՝ ″Vogue″, ″Grazia″, ″Vanity Fair″: