Ամեն առավոտ՝ 10:12-ը մեր տատիկ-պաիկների ժամն է, մնա տանը, պահպանի՛ ր նրանց առողջությունը. Իրազեկող հաղորդագրություններ բաժանորդներին ՀՀ Պարետի կողմից (Տեսանյութ)
Ինչպես ավելի վաղ Operativ լրատվականը տեղեկացրել էր, ՀՀ ողջ տարածքում Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով մարտի 23-ին ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00-ին սպասարկել միայն կենսաթոշակային տարիքի անձանց:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։
Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը։
Շնորհակալություն։ Առո՛ղջ եղեք»,- գրել էր նա:
Ահա այս հրամանի ուժի մեջ մտնելուց հետո ամեն առավոտ ՀՀ-ում գործող բջջային օպերատորների բաժանորդներ հիշեցման տեքստով տեղեկատվական բնույթի հաղորդագրություններ են ստանում: Այն է՝
«Ամեն առավոտ՝ 10:12-ը մեր տատիկ-պաիկների ժամն է, մնա տանը, պահպանի՛ ր նրանց առողջությունը:
ՀՀ Պարետ Տիգրան Ավինյան»: