Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է 343-ով
Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1529-ից հասել է 1872-ի։ մահացածների թիվը՝ 37-ից 44-ի, հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Վերջին 24 ժամում արվել է 3952 թեսթ, որից 343-ը դրական են եղել։ Յոթ մարդ մահացել է»,- Twitter-ում գրել է Կոջան։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 կորոնավիրուսի բռնկումը համավարակ էր ճանաչել։ ԱՀԿ վերջին տվյալներով՝ աշխարհում վարակված է արդեն 330 000 մարդ, ավելի քան 14 500-ը մահացել է։