Թրամփը Հարավային Կորեային խնդրել է բժշկական սարքավորումներ ուղարկել Միացյալ Նահանգներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կորեային խնդրել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար բժշկական սարքավորումներ ուղարկել Միացյալ Նահանգներ՝ խոստանալով օգնել կորեական ընկերություններին ստանալ ԱՄՆ կառավարության հավանությունը, ասվում է Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։
Խնդրանքը հնչել է երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցի ժամանակ, որը տեղի է ունեցել Թրամփի շտապ նախաձեռնությամբ։ Կորեական առաջնորդ Մուն Չժե Ինը Թրամփին ասել է, որ Հարավային Կորեան «աջակցություն կցուցաբերի, եթե Կորեայում լրացուցիչ բժշկական սարքավորումներ լինեն»։
Հարավային Կորեան մի քանի օրվա ընթացքում զանգվածային թեսթավորումներ է անցկացրել՝ արագ մեկնարկելով բոլոր վարակման դեպքերը հայտնաբերելու եւ նրանց շփումները վերահսկելու ագրեսիվ ծրագիրը։ Այսպիսով երկրում հաջողվել է 13 օրվա ընթացքում 100-ով նվազեցնել օրական նոր վարակների թիվը։